Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների պրակտիկան Ծաղկաձորում
Գիտություն և Մշակույթ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ՝ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շուրջ100 ուսանողներ 5 մասնագիտական առարկաների դասախոսների հետ միասին սեպտեմբերի 14-16-ը Ծաղկաձորում անցկացրին ուսումնական պրակտիկա: Այնտեղ կատարված աշխատանքներով ուսանողները կմասնակցեն առաջիկայում նախատեսված աշնանային ուսանողական ցուցահանդեսին, որտեղ կշնորհվեն մրցանակներ լավագույն աշխատանքների համար:
Խորհրդային Միության փլուզումից հետո Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողության համար նման ծրագիր առաջին անգամ է կյանքի կոչվում: Քոլեջի ուսանողները բնության գրկում հնարավորություն ստացան կատարելագործել իրենց հմտությունները։ Սեպտեմբերի 21-23-ը Ծաղկաձորում պրակտիկա կանցնի քոլեջի ևս 100 ուսանող։
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Սողոմոնյանը նշում է, որ նման միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ: Ծրագրի նպատակն է խրախուսել ուսանողների առաջադիմությանը և նպաստել ստեղծագործական վերելքին:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի