Պեկինում ցուցարարները հարձակվել են ԱՄՆ-ի դեսպանի ավտոմեքենայի վրա
Աշխարհ
Պեկինում ցուցարարները երեքշաբթի օրը՝ սեպտեմբեր 18-ին, հարձակվել են ավտոմեքենայի վրա, որի մեջ էր գտնվում Չինաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Հերի Լոքը. հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայությանը։ Մոտ 50 ցուցարար շրջապատել է Լոքի ավտոմեքենան, երբ նա մոտեցել է դեսպանատան շենքին: Դեսպանատան պահակախումբը ցրել է ցուցարարներին։ Դիվանագետը չի տուժել, մեքենան փոքր ինչ վնասվել է։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Չինաստանի արտաքին գործերի նախարարությանը և դիմել չինական իշխանություններին`խնդրելով նրանց անել անհրաժեշտ ամեն ինչ դեսպանության աշխատակազմն ու նրանց ունեցվածքը պաշտպանելու համար:
Նշենք, որ Չինաստանում բողոքի ցույցերը պատճառ դարձան Արևելաչինական ծովում գտնվող երեք կղզիների շուրջ կոնֆլիկտի սրմանը։ Թեև Վաշինգտոնը Ճապոնիայի դաշնակիցն է, սակայն հայտարարել է, որ այս դեպքում կխուսափի աջակցություն ցուցաբերել հակամարտության այս կամ այն կողմին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ