Վճռվեց Քեյթի մերկ լուսանկարների ճակատագիրը
Աշխարհ
Դքսուհի Քեյթ Միդլթոնը և նրա ամուսինը՝ Վիլյամը հաղթել են Քեյթի մերկ լուսանկարները հրապարակած ֆրանսիական Closer պարբերականի դեմ դատավարությունը:
Դատարանը արգելել է հրատարչությանը հրապարակել, վաճառել, էլեկտրոնային փոստով կամ որևէ այլ տարբերակով օգտագործել պապարացիներից կողմից մատակարարված լուսանկարները: Այս որոշման յուրաքանչյուր խախտման դեպքում հրատարակչությունը ստիպված կլինի վճարել թագավորական հաշվին 10.000 եվրո:
Դատարանը նաև ստիպել է պարբերականին 24 ժամվա ընթացքում հաղթած կողմին հանձնել լուսանկարների բնօրինակը:
Միաժամանակ ֆրանսիական դատախազությունը սկսել է Closer ամսագրում հայտնված լուսանկարների հրատարակության նախաքննությունը։
Եթե ապացուցվի արքայական զույգի կյանքի գաղտնիության մեջ ներխուժելու վարկածը, ապա լուսանկարչին սպառնում է ոչ միայն մեծ տուգանք, այլև մեկ ամյա բանտային կալանք, գրում է cosmo.ru –ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ