Բայդենը և Էրդողանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
Արտաքին Քաղաքական
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն իրավիճակը Սիրիայում, Իրանում, Աֆղանստանում, Լեռնային Ղարաբաղում և Միջերկրական ծովի ավազանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նրանցից առաջ (երկու երկրների նախագահները - խմբ.) կա մի լայն օրակարգ` խնդիրներ տարածաշրջանում, Արևելյան Միջերկրական ծովի ավազանում, Սիրիայում, Իրանում, Լեռնային Ղարաբաղում և, իհարկե, դերը, որը Թուրքիան կխաղա Աֆղանստանի վերաբերյալ բանակցություններում և դիվանագիտության մեջ», - ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Նշվում է, որ քննարկվելիք թեմաների մեջ ներառված է նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առկա տարաձայնությունների լուծումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)