Կհանդիպեն ԵվրԱզԷս և ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարները
Աշխարհ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարի հրավերով սեպտեմբերի 19-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել են Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական համագործակցության (ԵվրԱզԷս) անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ և Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջաններին:
Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպումներ փորձագետների հետ, որի նպատակն է ԵվրԱզԷս անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի և ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 7-րդ նստաշրջանի փաստաթղթերի նախապատրաստումը: Մինսկում նախարար Հրայր Թովմասյանն ու նրա տեղակալ Արամ Օրբելյանը ծանոթանալու են նաև Բելառուսի արդարադատության հաստատությունների գործունեությանը:
Նախանշված է նաև «Հայաստանի և Բելառուսի արդարադատության նախարարությունների միջև դատական փորձաքննությունների բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրի ստորագրում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ