ԱՄՆ պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատմանը համար
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ-ը պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանի սահմանագծման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը:
«Սահմանագծումը շատ կարևոր է: Դա բոլորին օգուտ կբերի: Այս գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Բոլորս պետք է մտահոգվենք իրավիճակի վատթարացման հավանականությամբ: Մենք երկու կողմերին կոչ ենք անում լուծել այս հարցը հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով, ինչպես նաև վերադառնալ առարկայական բանակցությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությամբ», - ասել է Ռիկերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)