Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը 

Նախկինների չապացուցված «հանցանքները». ո՞ւմ և ինչո՞ւմ էր մեղադրում Փաշինյանը

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ողջ քաղաքական գործունեությունը կառուցված էր գործող իշխանություններին այս կամ այն հանցանքի մեջ մեղադրելու, բացահայտումներ անելու վրա: Սակայն, ուշագրավ է, որ ժամանակին իր իսկ կողմից հնչեցրած բազմաթիվ, սակայն լուրջ մեղադրանքներ վարչապետ դառնալուց հետո մոռացվեցին: Ներկայացնում ենք ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի` այն ժամանակվա իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքների թոփ 10-ը: 

Նախագահ Սերժ Սարգսյանը խաղատներում պարտվում է մեր երկրի բյուջեն՝ մսխելով մեր պետականությունը: 2018-ից հետո մոռացվեցին ինչպես խաղատներում պարտված միլիոնները, այնպես էլ պետականությունը մսխելու հանգամանքը:

2012 թվականին Նիկոլ Փաշինյանը այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրեց յուրացման մեջ: Ըստ պատգամավորի` Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրի մեջ կարելի էր Վարդան Օսկանյան անունը փոխել Աղվան Հովսեփյան անունով, իսկ նշված գումարը փոխարինել «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայով եւ յուրացման հատկանիշներով գործ հարուցել հենց Աղվան Հովսեփյանի դեմ, քանի որ նա յուրացրել է ուրիշի ավտոմեքենան եւ դրա վրա փակցրել է գլխավոր դատախազության պետհամարանիշերը: 

Այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ և առաջարկում էր Մոնումենտի դղյակները դարձնել թանգարան, որտեղ վարչապետը կաշխատի որպես գիդ: 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին Փաշինյանը բազմիցս մեղադրել է ընտրակեղծարարության մեջ` խոստանալով ապացուցել իր կողմից հնչեցրած յուրաքանչյուր մեղադրանք: 

Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, Փաշինյանը մեղադրում էր Հայաստանում գոյություն ունեցող բոլոր քիչ թե շատ խոշոր բիզնեսին փայ մտնելու մեջ, բացի այդ, ըստ Փաշինյանի, նրան էր պատկանում արագաչափերի բիզնեսը: Հեղափոխությունից հետո այս մեղադրանքը հերքվեց: 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Փաշինյանը քուանշ էր հայտարարում և մեղադրում էր Սերժ Սարգսյանի կամակատարը լինելու մեջ: «Մի ամբողջ պատգամավորական խմբակցության երաշխիքը ձեզ համար երաշխի՞ք չէ, թե՞ պարտադիր Անդրիաս Ղուկասյանը պիտի ստանձնած լիներ, որ ՀՀԿ-ի համար իրանց քուչում ձայներ է ապահովելու, նոր ներում տայիք, ազատեիք կամ ախպոր ախպոր ախպորը ասեիք՝ ՀՀԿ-ի համար ձայն հավաքի, որ ազատ արձակենք Անդրիաս Ղուկասյանին: Դուք օրենքով չեք առաջնորդվում, պարո՛ն գլխավոր դատախազ, Բաղրամյան 26-ից եք հրահանգներ ստանում, թե ի՛նչ անեք, ո՛ւմ բռնեք, ո՛ւմ ազատեք»,- նշեց Փաշինյանը: Արթուր Դավթյանին Փաշինյանը մեղադրել էր նաև Հաց Բերողի մահվան մեջ: Այսօր գլխավոր դատախազը իրականացնում է արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը: 

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին Փաշինյանը մեղադրել էր գրագողության մեջ. «Ինչ վերաբերվում է Տարոն Մարգարյանի ատենախոսությանը՝ ես մեր հանձնաժողովի նիստում ասել եմ, ասում են՝ դե Տարոն Մարգարյանի ատենախոսությունը կարող եք կարդալ, լավ ատենախոսություն ա: Ես ասում եմ՝ իհարկե լավ ատենախոսություն ա, ուղղակի պետք ա պարզել՝ ո՞վ ա գրել էդ ատենախոսությունը, պրոբլեմը հենց սրա մեջ ա»: Այդ մեղադրանքը մինչ օրս որևէ կերպ չի հիմնավորվել: 

ՀՀԿ-ական գործարար Սամվել Ալեքսանյանին Փաշինյանը ԱԺ ամբիոնից մեղադրել էր մարդ առևանգելու և ահաբեկելու մեջ: Բացի այս մեղադրանքից, Փաշինյանի պատգամավորության գրեթե ողջ ընթացքում Սամվել Ալեքսանյանը մեղադրվում էր երկրում տնտեսական մենաշնորհ հաստատելու մեջ: Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո` իրականում ոչինչ: 

Փաշինյանը բազմիցս է մեղադրել նաև Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին թվեր նկարելու մեջ: Վերջինս, ըստ Փաշինյանի, ապահովում էր Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գրանցված տնտեսական աճը, սակայն միայն թվերի վրա: Այսօր Մնացականյանը շարունակում է պաշտոնավարել, ստացվում է` նրա նկարչական տաղանդը պետք է եկել նաև նոր իշխանություններին: 

Հանրապետականի «Եկեք հիշենք պատմությունը» կոչի շրջանակներում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրողներին առաջարկում էր նայել 1995թ.-ի վարչապետ Տիգրան Սարգսյանի լուսանկարները. «Էդ լուսանկարներում խեղճը էնենց ա, ոնց որ մի տարի հաց կերած չլինի, ոնց որ կոնցլագերի գերի լինի: Հիմա էս մարդու բանկային հաշիվների վրա 1 մլն դոլար քեշ փող կա»: Բացի այն, որ Փաշինյանը Տիգրան Սարգսյանին մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ, նա նաև բազմիցս հայտարարել էր, որ Սարգսյանը օֆշորներում է թաքցնում բյուջեից գողացված գումարները: Ինչպես գիտենք, հեղափոխությունից հետո այս մեղադրանքների հետքերով նույնպես պատկան մարմինները որևէ քննչական գործություն չեն ձեռնարկել 

Արդեն վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի շարունակել է մեղադրանքների տարափը, սակայն դրանց մեծ մասը վերածվելով քրեական գործերի կամ ջրվել են, կամ հերքվել՝ դատարանի որոշմամբ: Դիցուք՝ 2019-ին կալանավորելու որոշում կայացվեց ու հետախուզում հայտարարվեց Միհրան Պողոսյանի նկատմամբ ։Այնուհետև ՀՔԾ–ն հայտնեց, որ Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետությունում և ձերբակալվել Ռուսաստանի իրավապահների կողմից։ Պողոսյանին 40 օրով կալանավորեցին ՌԴ–ում, հետո կես տարով տնային կալանք սահմանեցին։ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացրեց ՌԴ գլխավոր դատախազությանը` Պողոսյանին արտահանձնելու համար, սակայն նրան չարտահանձնեցին։ Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Պողոսյանի տնային կալանքն էլ է վերացել։

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում  մեղադրանք էր առաջադրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին` առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու համար: Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Հարուցված քրեական գործն ընդունվել էր ՀՀ քննչական կոմիտեի վարույթ։ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդություն չէր ներկայացվել։Մանվել Գրիգորյանը, ով մահացավ նոյեմբերի 19-ին,  մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նա մեղադրանքը չէր ընդունում: Մանվել Գրիգորյանը անազատության մեջ գտնվեց մեկուկես տարի: 2020 թվականի հունվարի 15-ին խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ, սակայն մեղադրանքը չի հաստատվել անգամ նրա  մահից հետո:

Ինչպես տեսնում ենք՝  ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ վարչապետ Փաշինյանի հրապարակային հնչեցրած մեղադրանքներից և ոչ մեկը այդպես էլ չի ապացուցվել: Սակայն այսօր, քարոզարշավի մեկնարկից անմիջապես հետո, Փաշինյանի շարունակում է իր այդ մարտավարությունը, կրկին հասցեական, շատ դեպքերում նաև հին և չապացուցված մեղադրանքներ հնչեցնելով նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, հենց այդ մարտավարության՝ պոպուլիզմի վրա կառուցելով իր ողջ քարոզարշավը...

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին
Ամենադիտված