Կողոպտչին ճանաչել է հեռուստահաղորդումից
Հասարակություն
Օգոստոսի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել Ա.Պետրոսյանին:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 15.00-ին, 45-ամյա մի կին ներկայացել էր ոստիկանություն և հայտնել, որ դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը՝ ճանաչել է Ա.Պետրոսյանին, որը ս/թ մայիսին, ժամը 15.00-ի սահմաններում, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դ. Մալյան փողոցի թիվ 2 շենքի մոտ իր ձեռքից բացահայտ հափշտակել է կաշվե դրամապանակը, որի մեջ եղել է գումար և շպարման պարագաներ:
Տուժողը կողոպուտի մասին նախկինում ոստիկանություն չէր դիմել: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը