Սահմանային իրավիճակն աստիճանաբար կայունանում է․ Զաս
Արտաքին Քաղաքական
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հատուկ ուշադրության ներքո է, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Սահմանային իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Գլխավորն այն է, որ նրանք այլևս չեն կրակում», - ԵԱՀԿ առցանց ֆորումի ժամանակ հայտարարել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման մտադրությանը, որի նպատակով ՌԴ ԱԳ նախարար Սեյրգեյ Լավրովն առաջարկել է հանձնաժողով ստեղծել։
«Մենք ողջունում ենք կողմերի մտադրությունը` պետական սահմանը խաղաղ ճանապարհով գծելու հարցը: Մենք տեսնում ենք այնտեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հեռանկար: Միաժամանակ իրավիճակի սրման ռիսկեր դեռ կան », - ասել է Զասը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)