Օբամայի ընտրարշավի շրջանակներում բարեգործական համերգի տոմսերն արժեցել են 40.000 դոլար
ԱՄՆ
Բիոնսեն և Ջեյ Զին բարեգործական համերգ են կազմակերպել՝ երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի համար միջոցներ հավաքելու նպատակով, հայտնում է Reuters ը:
Երեկույթը, որին ներկա է եղել նաև Օբաման, տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Ջեյ-Զիին պատկանող Մանհեթենի 40/40 ակումբում: Մուտքի տոմսերն արժեցել են 40 հազար դոլար: Ընդհանուր առմամբ երեկույթին մասնակցել է 100 մարդ, որոնց առջև ելույթ է ունեցել ինքը՝ նախագահը: Օբաման համեմատել է Բիոնսեին իր կնոջ հետ՝ ասելով, որ Ջեյ-Զին կհասկանա իր դրությունը, քանի որ նրանք երկուսն էլ ունեն աղջիկ երեխաներ, իսկ նրանց կանայք առավել հանրահայտ են, քան հենց իրենք:
Ըստ նախնական տվյալների՝ Օբաման կհաղթի ընտրություններում, սակայն հենց ինքը՝ նախագահը, նշել է, որ շատ թեժ պայքար է ընթանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)