Որդին սպանել է հորը՝ ֆուտբոլային հանդիպման թեմայով բռնկված վեճի արդյունքում
Աշխարհ
«Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» սպասվելիք խաղն անգոլական ընտանիքի համար ողբերգական ավարտ է ունեցել. վեճի ընթացքում որդին սպանել է հորը:
Ոստիկանության տվյալների վրա հիմնվելով՝ Անգոլայի "Angop" գործակալությունը հայտնում է, որ 17-ամյա երիտասարդի և նրա 48-ամյա հոր միջև իսպանական ֆուտբոլի ու անգոլական երաժշտության վերաբերյալ վեճ է ծագել, որի ժամանակ որդին երկու անգամ կրակել է հոր վրա: Ինչպես հաղորդում է "NEWSru.com"-ը՝ հայրը տեղում մահացել է, իսկ որդին՝ դիմել փախուստի։
«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի է ունենալու այսօր, Մադրիդում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ