Սևանի ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով
ՀայաստանՎերջին օրերին հերթական անգամ Սևանա լճում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը իրականացրել է ջրի նմուշառումներ և հետազոտություններ:
Ըստ կենտրոնի՝ արդյունքները մտահոգիչ են:
Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:
Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով:
Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սևանի 30մ խորության շերտում):
Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սևանի 30մ խորության շերտում՝ 5.5 աստիճան:
Սևանա լճի ջրի որակի արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես: