Բաշար ալ Ասադի քույրը լքում է Սիրիան
Մերձավոր Արևելք
Բաշար ալ Ասադի ավագ քույրը՝ Բուշրա ալ Ասադը լքել է Սիրիան իր երեխաների հետ միասին. այդ մասին հայտնում է ալ Արաբիան:
Ըստ վերոնշյալ աղբյուրի՝ նա այժմ իր ընտանիքով գտնվում է Դուբայում: Պաշտոնապես այդ տեղեկությունը չի հաստատվել: Շրջանառվում է նաև այն վարկածը, որ Սիրիայում տիրող իրավիճակն է պատճառ դարձել Ասադի և նրա քրոջ միջև տարաձայնությունների առաջացման համար:
Հիշեցնենք, որ նախագահի քրոջ ամուսինը՝ Ասեֆ Շաուքաթը, որը զբաղեցնում էր Սիրիայի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, զոհվել է այս տարվա հուլիսին պաշպանության նախարարության վրա կազմակերպած ահաբեկչության արդյունքում:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել