Ադրբեջանը հայտարարել է սահմանին տեղի ունեցած նոր միջադեպի մասին
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբր հայկական զինված ուժերը կրակ են բացել Քարվաճառի շրջանում տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ «Վարդենիսի շրջանում Հայաստանի զինված ուժերի դիրքերը գնդակոծվել են Ադրբեջանի Հանրապետության Զնված ուժերի դիրքերի ուղղությամբ, որոնք տեղակայված են Քարվաճառի շրջանի Աշագի Այրիմ բնակավայրի ուղղությամբ»:
«Հրետակոծությունն իրականացվել է ժամը 17: 00-ից 17: 30-ը»,- հայտնում է երկրի պաշտպանության վարչության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի շրջանում զոհեր չկան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, ինչը հերքվեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից