Սև լճի տարածքում 2 օր է՝ Թուրքիայի հատուկ նշանակության ստորաբաժանումներ են տեղակայվել
Հայաստան«Սյունիքի մարզում՝ Սև լճի շրջանում, արդեն երկու օր է՝ տեղակայվում են Թուրքիայի հատուկ նշանակության բանակային ստորաբաժանումներ, մինչդեռ Հայաստանի ՊՆ-ն այդ մասին լռում է։ Համացանցում տարածվում են թուրքական համազգեստով զինվորականների լուսանկարները»,-գրել է Տելեգրամի մեդիապորտ ալիքը և կից լուսանկար հրապարակել։
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական կողմը Սյունիքի մարզի՝ Սև լճի հատվածում ներխուժել է ՀՀ սահմաններից ներս, առաջ անցել մի քանի կիլոմետր և ցայսօր հրաժարվում է հետ վերադառնալ։