Գոհար Հարությունյանը սպասում է անդրանիկ որդուն
Հասարակություն
“Միսս Հայաստան 1998”, “Միսս ԱՊՀ 1999” և “ Mrs. Globe 2009” Գոհար Հարությունյանը սպասում է իր երրորդ զավակին՝ անդրանիկ որդուն, որը, ըստ բժիշկների կանխատեսման, լույս աշխարհ կգա հունվարին:
«Հիմա միայն ընտանիքիս եմ ժամանակ տրամադրում: Հղիությունը փոքր-ինչ դժվար եմ տանում, ուստի ինքս ինձնով եմ միայն զբաղվում »:
Ինչպես Գոհարը նշել է, իր ամուսինը բազմազավակ ընտանիք ունենալու ցանկություն ունի, իսկ ինքն էլ միայն կողմ է այդ գաղափարին:
Ի դեպ, գեղեցկուհին չի պատկերացնում, թե ինչպես է մեծացնելու որդուն, քանի որ երկու դստրերից հետո անսովոր կլինի տղա մեծացնելը: Այս մասին bravo.am-ին խոստովանել է գեղեցկուհին:
Երեխայի անունը դեռ չեն որոշել, թեև եթե հաշվի առնենք, որ Գոհարի ամուսինը հայկական ծագումով անուններին է նախապատվություն տալիս, ապա, ըստ երևույթին, հենց այդ սկզբունքով էլ կընտրեն փոքրիկի անունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը