Օբամայի ուղերձը մահմեդական պետությունների առաջնորդներին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով CBS հեռուստաալիքով, դիմել է մահմեդական աշխարհի առաջնորդներին՝ կոչ անելով նրանց ամերիկյան ապահովել դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների անվտանգությունը, գրում է Gazeta.ru-ն։
«Մենք կցանկանայինք հայտնել մահմեդական աշխարհին, որ մենք ակնկալում ենք, որ նրա առաջնորդները կհամագործակցեն մեզ հետ, մեր ազգակիցների պաշտպանությունը ապահովելու հարցում։ Մենք այս հարցում ակնկալում ենք լիակատար համագործակցություն, քանի որ դա միակ սկզբունք է, որի վրա հիմնված է այս աշխարհը»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ դիվանագիտական առաքելությունները, հատկապես մի շարք մահմեդական երկրներում ենթարկվել էին հարձակումների՝ կապված Մուհամեդ մարգարեին վիրավորող «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)