Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված միջազգային մրցաշարում Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանը Քարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կան վիրավորներ Հայաստանում եղանակը կտրուկ կփոխվի Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 28-ի դրությամբ Վարորդական իրավունք ստանալը կբարդանա. ՆԳՆ Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում Կուրսանտների համար նախատեսված են մինչև 850 հազար դրամ աշխատավարձ և 42 մլն դրամ արժողությամբ բնակարան. Արծրուն Հովհաննիսյան Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքում զինծառայողի մահվան դեպքից․ մինչ այդ նա իր ազգականին նամակ է ուղարկել «Զարմանալի և զգացմունքային է»․ Լավրովը, Փաշինյանի՝ երկաթուղու վերաբերյալ պահանջի մասին Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակվելու մտադրություն չունի. Թրամփ Իրանը չի ձգտում պատերազմի. Իրանի նախագահ 

Մեր նպատակը երկարաժամկետ, արդար լուծում մշակելն է. Սերգեյ Կոպիրկին

Արտաքին Քաղաքական

Այսօր Ռուսաստանը գործնականում միակն է, ով ոչ թե խոսքերով, այլ գործով է օգնում կարգավորել հայ հասարակության համար անսովոր, տագնապալի եւ զգայուն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի որոշ հատվածներում: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Նրա խոսքով, Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտական շփման մեջ է: «Միայն վերջին ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու համար միայն հայկական կողմի հետ անցկացվել է վեց հեռախոսազրույց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ: Գործնականում ամեն օր են շփվում Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները»,- ասել է նա:

«Ավելին, Ռուսաստանը հանդես է եկել առաջարկով, որը, մեր կարծիքով, կարող է ծառայել ծագած խնդրի խաղաղ եւ երկարաժամկետ լուծմանը՝ կատարել սահմանազատում դրա հետագա սահմանագծմամբ: Այդ նպատակով մենք հանդես ենք եկել նաեւ հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես միջնորդ: Միեւնույն ժամանակ, խորհրդատվական օգնություն ցուցաբերելու եւ քարտեզագրական նյութերը տրամադրելու պատրաստակամություն է արտահայտվել»,- ասել է Կոպիրկինը:

Նա ընդգծել է, որ իրականացվում է աշխատատար, քրտնաջան աշխատանք, որը հաճախ տեսանելի չէ լայն հասարակության համար: «Մեր նպատակը փիառի եւ բարձրագոչ հայտարարությունների միջոցով ինչ-որ քաղաքական միավորներ հավաքելը չէ: Մեր նպատակն է օգնել մշակել այս խնդրի երկարաժամկետ, արդար լուծում, որը բխում է ներգրավված կողմերի շահերից: Այսպիսով, իմ կարծիքով՝ տարածաշրջանում հնարավոր է կայունության հասնել»,- ասել է դեսպանը:

Դիվանագետը նշել է, որ Սյունիքում ռուս սահմանապահների ներկայությունը ուժեղացվել է: «Տեղակայվել են սահմանային լրացուցիչ ուժեր, որոնք տեղափոխվել են Ռուսաստանի տարբեր շրջաններից, որպեսզի նրանք կարողանան ծառայել ի լրումն պատասխանատվության ավանդական տարածքների (հայ-իրանական եւ հայ-թուրքական): Հատկապես՝ հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց տարածքներում: Մասնավորապես՝ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում, որտեղ այն հայկական տարածքից անցնում է ադրբեջանական տարածքի եւ հակառակը: Այցելել եմ ռուս եւ հայ սահմանապահների անցակետեր: Իրավիճակը բավական կայուն է»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով Սյունիքի իրավիճակի հետ կապված ՀԱՊԿ-ին ուղղված Հայաստանի դիմումին եւ կազմակերպության հասցեին դրան հաջորդած քննադատությանը` Կոպիրկինը նշել է, որ հայկական կողմի դիմումին համապատասխան` տարբեր մակարդակներում խորհրդակցություններ են անցկացվել: Մասնավորապես, հարցը քննարկվել է մայիսի 19-ին ՀԱՊԿ-ի Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, կազմակերպության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից եղել են մի քանի հայտարարություններ` ուղղված էսկալացիայի կանխարգելմանը: «Այնպես որ, ասել, թե ՀԱՊԿ-ն անտարբեր է մնացել, արդար չէ»,- ասել է նա:

Խոսելով Արցախում խաղաղապահ առաքելության եւ խաղաղապահ զորակազմի ավելացման հնարավորության մասին՝ Կոպիրկինը նշել է, որ խաղաղապահների թիվը սահմանվել է 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ, ուստի այն դժվար թե կամայականորեն փոխվի: «Սա երեք կողմերի համաձայնության արդյունք է: Բավարար է ընթացիկ թիվը, թե ոչ, դժվարանում եմ ասել՝ միայն գիտեմ, որ նման կազմով զորամիավորումն աշխատում է շատ ինտենսիվ եւ արդյունավետ, ընդ որում՝ լուծելով ոչ միայն զուտ խաղաղության եւ կայունության պահպանման խաղաղապահ խնդիրներ, անցկացնելով համապատասխան միջոցառումներ, այլեւ լիարժեքորեն մասնակցելով Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական կյանքի կարգավորմանը եւ վերականգնմանը»,- ասել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված միջազգային մրցաշարումԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց Արարատ համայնքի տիրապետմանըՔարակերտ-Արտենի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կան վիրավորներՀայաստանում եղանակը կտրուկ կփոխվիՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 28-ի դրությամբՎարորդական իրավունք ստանալը կբարդանա. ՆԳՆՎաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները ՀայաստանումԿուրսանտների համար նախատեսված են մինչև 850 հազար դրամ աշխատավարձ և 42 մլն դրամ արժողությամբ բնակարան. Արծրուն ՀովհաննիսյանՆոր մանրամասներ՝ Գեղարքունիքում զինծառայողի մահվան դեպքից․ մինչ այդ նա իր ազգականին նամակ է ուղարկել«Զարմանալի և զգացմունքային է»․ Լավրովը, Փաշինյանի՝ երկաթուղու վերաբերյալ պահանջի մասինՊուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակվելու մտադրություն չունի. ԹրամփԻրանը չի ձգտում պատերազմի. Իրանի նախագահՀայաստանի հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունումԼավրով․ Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ է իրենից ներկայացնում ԵՄ-նՔոչարյանը կալանավորված է, իսկ Փաշինյանը խուսափում է ժողովրդին ընտրության հնարավորություն տալուց. Լավրով«Մենք երբեք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրել». ԼավրովԻնչո՞ւ է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը«Հրապարակ»․ Ադրբեջանցու անսպասելի խոստովանությունն Արամ Սարգսյանին ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն 51 անշարժ գույք, 12 տրանսպորտային միջոց ունի․ «Հրապարակ»Փաշինյանը խիստ զրույց է ունեցել իրավապահների հետ․ «Իրավունք»«Հրապարակ»․ Վարչությունը՝ լուծարման շեմին «Հրապարակ»․ Տնօրենը գնաց, ամուսինը՝ մնաց «Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունըԹիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»«Հրապարակ»․ Իջևանի քաղաքապետը գործի է անցել «Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել Զախարովա․ Զելենսկին Եվրոպայում միջուկային աղետ է հրահրում Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՆախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան Ձեր լյարդը չի դիմանա. անվանվել է ձեր առողջության համար ամենավտանգավոր ձուկը Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ) Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային աջակցելու գործում Եվրոպայի առաջատար դերի մասին Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է՝ տեղյակ չէ Ռեթքլիֆի՝ Ռուսաստան կատարած ուղևորության մասինՊենտագոնը մինչև նոյեմբեր Եվրոպայում ամերիկյան զորքեր տեղակայելու տարբերակներ կպատրաստի Պատմական օր հայկական ֆուտբոլի համար․ ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին․ Ռուբինյան Ալիևը դիմել է ՍանդուինԹրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիային և Ուկրաինային է կասկածում Մալիում տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցության մեջԹրամփը նոր հրամանագիր է ստորագիր ԵՄ-ն ընդունել է Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտի առկայությունըՊլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար. Հովհաննիսյան Պենտագոնի փոխնախարարը բացահայտել է՝ ինչ է ակնկալում Եվրոպայից Ուկրաինայի հարցումՓաշինյանը որոշում է ստորագրել
Ամենադիտված