Պանետտա. ԱՄՆ նոր ռազմավարությունը ուղղված չէ Չինաստանի դեմ
Աշխարհ
Չինաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ նոր ռազմավարությունը, այդ թվում՝ ճապոնիայում երկրորդ ռադիոտեղորոշիչի (ռադար) տեղադրումը, ուղղված չէ Չինաստանի դեմ, հայտնում է Радио Свобода-ն։
Այսօր նա հանդիպել է նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Սի Ցզինպինի հետ, որը հայտարարել է, որ այս այցը կնպաստի երկու պետությունների երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Սի Ցզինպինը, որը ամենայն հավանականությամբ կդառնա ներկայիս նախագահ Հու Ցզինտաոյի հետնորդը, վերջին երկու շաբաթներին ներկա չէր լինում կարևոր պետական միջոցառումներին։
Երեկ Պենետտան Չինաստանի պաշտպանության նախարար Լյան Գուանլեի հետ բանակցությունների ընթացքում երկու պետությունների միջև ռազմական ոլորտում համագործակցության խորացման կոչ է արել։
Նշենք, որ Պենետտան Չինաստանում է՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան մեկշաբաթյա շրջագայության շրջանակներում, որի ընթացքում նա կայցելի նաև Ճապոնիա և Նոր Զելանդիա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ