Հայաստանը հունիսին ամենից նախընտրելի ուղղությունն է եղել ռուս զբոսաշրջիկների շրջանում
ՀայաստանՀունիս ամսվա հանգստի համար ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենացանկալի 10 միջազգային ուղղությունների մեջ Հայաստանն առաջին տեղն է զբաղեցնում: Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:
OneTwoTrip առցանց տուրիստական ծառայություններ մատուցող ընկերության ուսումնասիրության համաձայն` ամենից հաճախ ամրագրումներ ռուս զբոսաշրջիկները կատարել են դեպի Հայաստան ուղղությամբ:
Ըստ հաշվարկների՝ հունիսին Հայաստանում իրենց հանգիստը կանցկացնի հարցվածների 31,2%-ը:
Հայաստանը 2019թ.-ին ևս զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը:
Ըստ ՍԷԿՏ համակարգի միջոցով ստացված 2021թ․ ապրիլ և մայիս ամիսների տվյալների՝ Հայաստան զբոսաշրջային այցելությունները ապրիլ ամսին կազմել են 41,881, իսկ մայիսին՝ 52,908։