Մանկապղծություն Գյումրիում. 25-ամյա երիտասարդը բռնաբարել է 10-ամյա աղջկան
Տեսանյութեր
Ինչպես հաղորդում է «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն՝ ՀՀ Սոցապ նախարարության ենթակայությամբ գործող Գյումրու գիշերօթիկ հաստատություններից մեկի՝ երրորդ դասարանի 10-ամյա մի աշակերտուհի բռնաբարության է ենթարկվել:
Ավանդապաշտ գյումրեցիներին ցնցել է մանկապղծության այս դեպքը: Նրանք դժվարությամբ են հավատացել, որ նման բան հնարավոր էր իրենց քաղաքում:
ՀՀ ոստիկանությունը հաղորդել է, որ կասկածյալը՝ Գյումրիի բնակիչ 25-ամյա Վարդան Աշոտի Ղազարյանը, հայտնաբերվել և ձերբակալվել է աղջնակի ծնողի՝ ոստիկանություն ահազանգելուց ընդամենը ժամեր անց:
«Շիրակ կենտրոն»-ը մտահոգված է ոչ միայն բուն դեպքով, այլև այն հարցով, թե արդյո՞ք այդ դեպքի պատճառը Գյումրիում տիրող համատարած աղքատությունը և երեխաների հանդեպ անուշադրությունը չէ:
ՀՀ ոստիկանության «02» հաղորդումը ևս անդրադարձել է այդ դեպքին:
Ստորև ներկայացնում ենք այդ ռեպորտաժը.


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն