Ունենալու ենք ՀՀ-ում նախադեպը չունեցող երկարությամբ երկու թունել. Սուրեն Պապիկյան
Հայաստան«Հաջորդ ամիս կհայտարարվի մրցույթ Սիսիան-Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար»,- այս մասին Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։
«Սա «Հյուսիս-հարավն» է։ Ունենալու ենք երկու թունել` երբևէ ՀՀ-ում նախադեպը չունեցող երկարությամբ թունելներ են լինելու։ Սիսիանից միանգամից դուրս ենք գալու Քաջարան, այնտեղից էլ դեպի Ագարակ ու Իրան»,-ասաց Պապիկյանը։
Նա նշեց, որ դրանով կամրացվի Հայաստանի աշխարհագրական ողնաշարը։