ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստանում կհետևի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
ՀայաստանԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, որը ղեկավարելու է Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Կատրուգալոսը, կժամանի Հայաստան՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ դիտարկելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
20 անդամից բաղկացած պատվիրակությունը մինչև ընտրությունները Հայաստանում հանդիպումներ կունենա քաղաքական կուսակցությունների ու դաշինքների անդամների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, քաղաքացիական հասարակության անդամների ու մեդիաների ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում պատվիրակությանն օրենսդրական խորհրդատվություն կտրամադրի Վենետիկի հանձնաժողովի անդամը:
Ընտրությունները դիտարկելուց հետո՝ հունիսի 21-ին Երևանում ԵԽԽՎ պատվիրակությունը հանդես կգա մամուլի ասուլիսով: