Խաղաղության Նոբելյան մրցանակակիրները կանայք են
Աշխարհ
Հայտնի են Խաղաղության Նոբելյան մրցանակի այս տարվա մրցանակակիրները:
Մրցանակը շնորհվել է «Արաբական գարնան» և Աֆրիկայում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման հարցում մեծ դերակատարություն ունեցած՝ երեք կանանց:
Այս տարվա մրցանակակիրներն են Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն Սիրլիֆը, Լիբերիայում սոցիալական աշխատող Լեյմա Գբովին և եմենցի իրավաշտպան, լրագրող Թավաքյուլ Քարմանը:
Նրանք ակտիվորեն պայքարել են անարդարության և կանանց հանդեպ սեռական բռնությունների դեմ, ինչն էլ պատճառ է դարձել, որ հենց նրանք ընտրվեն որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:
Կանայք պարգևատրվել են Նոբելի ոսկե մեդալով, հավաստագրով և 1.5 միլիոն դոլարով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ