Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստին Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների» Հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ Փաշինյան Ադրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ Փաշինյան Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան 

ԱԺ փոխնախագահը հանդիպեց արտերկրում ուսանած երիտասարդ մասնագետների հետ

Հասարակություն

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 19-ին հանդիպեց «Այրեքս» միջազգային կազմակերպության ծրագրերով արտերկրում ուսանած հայաստանցի երիտասարդ մասնագետների հետ:

Ազատ ու անկաշկանդ մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի ներկային ու ապագային, քաղաքական համակարգին, տնտեսության զարգացմանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, պետականաշինության գործում երիտասարդ բարձրակարգ մասնագետներին ներգրավելու անհրաժեշտությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

Արտերկրում կրթություն ստացած մասնագետների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ազգային ժողովրդավարական անկախ պետություն ստեղծելուն ու այն զարգացնելուն միտված գաղափարախոսությանը, կուսակցության անցած ճանապարհին ու ներկային: Անդրադարձ եղավ նաեւ սեպտեմբերի 15-ին Հայաստանի կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահի հնչեցրած մտահոգություններին ու համապատասխան ցուցումներին, որոնք վերաբերում էին երկրի տնտեսությունն արգելակող հովանավորչության ու կոռուպցիայի արատավոր երեւույթներին ու դրանց բացառմանը: «Այս խորհրդակցությունը մեկ անգամ եւս փաստում է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավարը հետեւողական են երկրի ու նրա տնտեսության զարգացման նպատակադրման հարցում, միշտ էլ պատրաստ են ծավալելու բաց եւ թափանցիկ քննարկումներ, մատնացույց անելու թերություններն ու բացթողումները եւ գտնելու հիմնախնդիրների լուծման արդյունավետ ուղիները: Մեր խնդիրները մենք պետք է լուծենք եւ ձախողումների պատճառը նախ եւ առաջ մեր մեջ փնտրենք' իհարկե, հաշվի առնելով նաեւ արտաքին մարտահրավերները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով երկրի տնտեսության զարգացման հեռանկարներին՝ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ տնտեսությունը պետք է լինի դիվերսիֆիկացված ու գիտելիքահեն, որին ուղղված հետեւողական աշխատանքներ են իրականացվում: Այս հարցում, ըստ Էդուարդ Շարմազանովի, մրցակցությունը կա եւ մնում է առաջընթացի կարեւորագույն պայմանը:

Երիտասարդ մասնագետներին հետաքրքրում էին նաեւ, թե Հայաստանն ինչ միջոցառումներ է ձեռնարկում Ադրբեջանի ծավալած հակահայկական քարոզչության դեմն առնելու համար, եւ ինչպես է աշխարհն արձագանքում Ադրբեջանի՝ մարդասպան Սաֆարովին արդարացնելու, ապա նաեւ հերոսացնելու՝ միջազգային կոնվենցիաներին հակասող խայտառակ փաստին:

«Առանց ազգային անվտանգության խնդիրների կարգավորման հնարավոր չէ ունենալ ոչ ժողովրդավարություն, ոչ զարգացած տնտեսություն եւ ոչ էլ բնապահպանության խնդիրների արդյունավետ լուծում: Սեփական ժողովրդին եւ միջազգային հանրությանը ադրբեջանական իշխանությունների ապակողմնորոշող եւ կեղծ քարոզչությունը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, սպառնալիք է համամարդկային արժեքներին եւ մեր երկրի ազգային անվտանգությանը»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ փորձագիտական շրջանակների միջոցով, արտգործնախարարության ու խորհրդարանական դիվանագիտության կատարած քայլերով փորձ է արվում կանխել այդ կեղծ տեղեկատվությունը, սակայն դրանք բավարար չեն, եւ այս կարեւոր գործում պետք է ներգրավվեն բոլոր մասնագետները, ողջ քաղաքացիական հասարակությունը՝ ի դեմս հասարակական կազմակերպությունների' աշխարհին ներկայացնելով իրականությունն ու պատմական ճշմարտությունը:

Անդրադառնալով Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու Հունգարիայի իշխանությունների քայլին՝ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները այդ հարցում բնավ էլ չեն մեղադրում հունգար բարեկամ ժողովրդին կամ էլ Հունգարիայի պետությանը, այլ միայն այն պաշտոնյաներին, ովքեր կատարել են այդ հակաժողովրդական քայլը' շատ լավ իմանալով, որ հանցագործը անօրինաբար արդարացվելու է իր երկրում:

Հանդիպման մասնակիցների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով կրթության ոլորտում կատարվող բարեփոխումներին ու բարձրակարգ մասնագետներին երկրի կառավարման ու տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավելու անհրաժեշտությանը՝ պատրաստակամություն հայտնեց աջակցելու նրանց հուզող խնդիրները ԱԺ մշտական հանձնաժողովներում բարձրացնելու, քննարկելու ու համապատասխան լուծումներ գտնելու գործում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»
Ամենադիտված