Բակո Սահակյանը շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության Նախագահ Լեոնիդ Տիբիլովին:
Հեռագրում ասված է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների, ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի Հանրապետության ողջ ժողովրդին պետական անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ինքնիշխան Հարավային Օսիայի կազմավորումը, նրա ազատության եւ անկախության հերոսական պաշտպանությունը Օսեթիայի ժողովրդի հնագույն պատմության ամենավառ էջերից մեկն է, նրա անկոտրում ոգու, հայրենասիրության եւ անձնազոհության ցայտուն դրսեւորումը:
Անկախության տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունը հասել է նշանակալի նվաճումների պետականաշինության, տնտեսության զարգացման, բնակչության կենամակարդակի բարձրացման գործում: Համոզված եմ՝ Հարավային Օսիան կունենա պայծառ ու հուսալի ապագա:
Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը ոչ միայն կպահպանի առկա դինամիկան, այլեւ կհասնի որակապես նոր մակարդակի:
Մեկ անգամ եւս սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ ողջ հարավ-օսեթական ժողովրդին այս կարեւորագույն տոնի առթիվ: Խաղաղություն եւ բարգավաճում Հարավային Օսիայի եղբայրական ժողովրդին»:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան