Նախագահ Արմեն Սարգսյանն հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ և ոստիկանության պետերի հետ
ՀայաստանԱզգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 19-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ այս ընտրությունները տեղի են ունենում մեր երկրի համար բարդ, ճգնաժամային իրավիճակում՝ Հանրապետության նախագահն առանձնապես կարևոր է համարել, որ իրավապահ մարմինները գործեն իրենց լիազորությունների շրջանակներում, առավելագույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով, երաշխավորեն օրինականությունն ու իրավունքի գերակայությունը, խստագույնս կանխեն օրենքի և իրավունքի ցանկացած խախտում, ապահովեն հասարակական կարգը: