Ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և վրա․ Նախագահը՝ Վաղարշակ Հարությունյանին
ՀայաստանՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 19-ին հեռախոսազրույց է ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության և երկրի պաշտպանունակության վրա: Նախագահը կարևոր է համարել, որ հատկապես այս օրերին զինված ուժերն իրենց ծառայությունն իրականացնելիս լինեն ավելի աչալուրջ: