Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել 

Բնապահպանության նախարարի բացառիկ հարցազրույցը

Հարցազրույցներ

Բնահանքարդյունաբերության նախարարի՝ 2007-2011 թվականի նախարարական զեկույցի և բնապահպանական այլ հարցերի վերաբերյալ մենք այսօր փորձեցինք զրուցել բնահանքարդյունաբերության (նախկինում՝ Խոսրով Կոտակի օրոք, բնապահպանության և բնօգտագործման գործակալության) նախարար Արամ Հարությունյանի հետ (հացամթերքի աշխարհում հայտնի է Բուլկի Արամ անունով)։ Զանգահարեցինք նրան («գուդոկի» փոխարեն լսվում էր System Of A Down խմբի Toxicity երգը) և պայմանավորվեցինք հարցազրույց վերցնել, ինչը Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորև.

-Պարո՛ն Հարությունյան, բնահանքարդյունաբերության նախարարի՝ 2007-2011 թվականների զեկույցում նշվում է, որ լեռնահանքային ձեռնարկություններին հանձնված հողերի ընդհանուր տարածությունը Հայաստանում կազմում է 9700 հա, որից՝ 8725 հա-ն չարաշահված է, իսկ 1400 հա գտնվում է պոչամբարների տակ։ Արդյոք սա մեծ տարածք չէ՞ Հայաստանի նման փոքր պետության համար։ 

-Իհարկե՛, ես համաձայն եմ, որ դա բավականին մեծ տարածք է, սակայն հարցը նրանում է, որ ես այդ թվերը հորս տնից չեմ բերել, այլ միայն դրանք մի փոքր ավելացրել եմ։ Ակնհայտ է, որ մենք պատերազմական դրության մեջ գտնվող երկիր ենք և ուղղակի դատապարտված ենք զարգանալու, այլապես կոչնչանանք։ Իսկ ինչպես գիտեք, հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղն է, հետևաբար մենք պետք է գրանցենք աճ բոլոր ոլորտներում, հետևաբար նաև լեռնահանքային ձեռնարկություններին հանձնված հողերի տարածության գծով։ Սա մեր զարգացումը արտացոլող առանցքային ցուցանիշներից է։

- Բայց 8725 հա-ին եթե գումարենք 1400 հա, կստացվի 10125 հա, իսկ դուք նշում եք 9700 հա։

- Կարծում եմ՝ Դուք սխալվում եք, քանի որ եթե 8725-ին գումարենք 1400 կստացվի 9700։

-Պարո՛ն նախարար, ստացվում է 10125։

- Դե՛... Ճիշտն ասած, այս դեպքում մենք կիրառում ենք գումարման սարգսյանական մեթոդը (Տիգրան Սարգսյան՝ արդի հայ տնտեսագետ-ատկատչիկ. ծանուցումը՝ հեղինակի), որով իսկապես մեր հաշվարկները ճիշտ են ստացվում, բայց իրականում, այո, Դուք ճիշտ եք, ուղղակի մենք չցանկացանք ավելի մեծ ցավ պատճառել մեր բնապահպաններին, դրա համար գրվեց 9700։

- Այսինքն՝ Ձե՞զ։

- Դուք բավականին նուրբ հումոր ունեք։

- Բերված թվերը համապատասխանու՞մ են իրականությանը։

- Ես արդեն մի անգամ նշեցի. Դուք բավականին նուրբ հումոր ունեք։ Եթե հաշվի չառնենք Արծվանիկի, Ողջիի, Ղարազմի պոչամբարները, ապա գրեթե համապատասխանում են։

-Դուք նշում եք, որ հանքարդյունաբերությունը առաջատար ճյուղ է, բայց բյուջեում վճարված գումարները դրա մասին չեն խոսում։

- Ո՛չ, սխալվում եք։ Այսպիսի ծավալներ մենք չենք ունեցել նույնիսկ Աշոտ Երկաթի ժամանակներում։

- Բնապահպանները նշում են, որ Խոսրովի արգելոցում որս է կատարվում։ Համապատասխանու՞մ են իրականությանը այս խոսակցությունները։

- Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ այդ մասին, բայց հարցումով կդիմեմ Բնապահպանության նախարարություն՝ դա ճշտելու համար։

- Պարո՛ն Հարությունյան, բայց Դուք եք Բնապահպանության նախարարը։

- Աաա՜, կներեք, մի պահ մտքերով ընկա ու մոռացա։ Դրանք ստահոդ արտահայտություններ են ու չեն համապատասխանում իրականությանը։ Հիմա Խոսրովում ոչ մի որս չի կարող կատարվել ու չի կատարվում։ Ես նույնիսկ բնապահպանության նախարար նշանակվելուց հետո զենք չեմ վերցրել ձեռքս։ Ես որս չեմ արել, հաստատ չեմ արել, երդվում եմ աթոռովս….

- Պարո՛ն նախարար, պարո՛ն նախարար…

-Ես հաստատ որս չեմ արել ու ոչ ոք չի արել, ո՛չ նախագահը, ո՛չ նախարարները, նույնիսկ պատգամավորներից ոչ ոք…

- Պարո՛ն նախարար, մենք Ձեզ չենք մեղադ…

-Հաստատ ես որս չեմ արել, ինչ եղել է, Այվազյանի ժամանակ է եղել, ամբողջը ինքն է արել, տեսա՞ք՝ ԱՄՆ-ն էլ է ասում դրա մասին։ Թեղուտն էլ է ինքը արել, բոլորը ինքն է արել։

- Այսինքն՝ Դուք դե՞մ եք եղել Թեղուտի հանքի շահագործմանը։

- Այո՛, իհարկե՛։

-Եթե չեմ սխալվում, Դուք այդ ժամանակ եղել եք Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Ինչո՞ւ չկանխեցիք Թեղուտի հանքի շահագործման լիցենզիայի տրամադրումը։

- Մենք այն ժամանակ փորձեցինք լուծել այս հարցը։ Ես նույնիսկ օրինագիծ էի մշակել «Բնապահպանական փորձաքննության հաստատման համար մուծվող կաշառքի գումարների բարձրացման» վերաբերյալ, որը չընդունվեց, իսկ Վարդանը այն ժամանակ այդքան էլ հայրենասեր չէր, որ փրկեր Հայաստանը թալանից։

- Հիմա Դուք նախարար եք, կարո՞ղ եք ուղղել այդ սխալը։

- Ես արդեն բազմիցս ասել եմ, որ Դուք բավականին նուրբ հումոր ունեք։

- Ձեր զեկույցում նշվում է, որ լեռնահանքային արդյունաբերության անմիջական ազդեցությունը դրսևորվում է հողային ծածկույթի վրա: Սա այն ակտիվ գործոններից մեկն է, որը նպաստում է Հայաստանում անապատացման տարածմանը, որը, ըստ զեկույցում տեղ գտած գնահատականի, ներկայում ընդգրկում է հանրապետության հողային ծածկույթի 85%-ը: Այս պարագայում մենք ինչո՞ւ ենք ամեն օր նոր հանքի լիցենզիա տալիս։

- Մեր զարգացման 2008-2025 թվականների ծրագրով նախատեսվում է Հայաստանը վերածել անապատային հարթ երկրի։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ անապատային երկրները ունենում են նավթային հսկայական պաշարներ՝ ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, հետևաբար, դառնալով անապատային երկիր՝ մենք կունենանք նավթային հսկայական պաշարներ։ Այսպիսով՝ տաշում ենք սարերը, կտրում ենք անտառները, ստանում ենք մի գեղեցիկ անապատ։ Սա կկոչվի «Հայկական հրաշք» և մենք աշխարհին ցույց կտանք, թե ինչպես արդյունահանելով պղինձ, մոլիբդեն, ոսկի՝ կարելի է դառնալ նավթատեր։

- Ի՞նչ կասեք ձեր կոլեգաների՝ այսօրվա բնապահպան-ակտիվիստների մասին։

- Հմմմ... կոլեգա՞, ես հենց սկզբից նկատեցի, որ Դուք բավականին նուրբ հումոր ունեք։

- Այնուամենայնիվ, ի՞նչ կասեք նրանց մասին։

- Դե՛... դրանք ուղղակի դրսի մութ ուժերի կողմից հովանավորվող գրանտակերներ են, որոնք ցանկանում են քայքայել մեր պետության հիմքերը։

- Այդքա՞նը։

- Դե՛, իսկ եթե շրջանցենք անգիր արված տեքստերը, որոնք մեզ տրամադրում են պարսկական ժամանակներից Հայաստանում մնացած Փղերը, նրանք մեր գործընկերն են, որոնք օգնում են մեզ ինչ-որ չափով մեր բնությունը պաշտպանել «պետության գլխից» ու մյուսներից, ինչպես նաև, նորից եմ կրկնում, Վարդանից։

-Վերջերս Սերժ Թանկյանը տարածեց մի տեսաուղերձ, որով կոչ էր անում չիրականացնել Թեղուտի հանքի շահագործումը։ Ձեր կողմից, ըստ էության, պատասխան չեղավ։ Ինչո՞վ էր պայմանավորված դա։

- Տնից մեկը կպատասխանի։ Ինչպես տեսաք, այդ կոչին բազմաբովանդակ պատասխան տվեց բնապահպանության մարզպետ Արթուր Նալբանդյանը։

- Երեկ Սերժ Թանկյանը ևս մեկ անգամ կոչ արեց ՀՀ կառավարությանը՝ վերանայել կենսաբազմազանությամբ հարուստ Թեղուտի անտառներում և հարակից շրջաններում բացահանք շահագործելու լիցենզիան և զերծ մնալ հանքարդյունահանման հետագա լիցենզիաների տրամադրումից, որոնք վտանգում են մեր շրջակա միջավայրը և Հայաստանի մշտակայուն զարգացումը։ Ձեր կողմից պատասխան լինելու՞ է այս կոչին։

- Ես միայն մի բան կասեմ։ Ինչպես կասեին մեր պարսկական Փղերը, այդ Սերժ Թանկյանն էլ է գրանտակեր։

Շնորհակալությո՛ւն, դեռևս պարո՛ն նախարար, ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար։

- Ես Խոսրովում որս չեմ արել…
-Սևանի արգելոցում տուն չունեմ…
- Ջերմուկի ՇՄԱԳ-ի հաստատումը օրինական է…

Նյութը՝ Գրանտակեր Հակապետականյանի

Հ.Գ. Հատուկ բութերի, կիսագրագետների և քլունգների համար նշենք, որ սա հումոր է. իրականում նման հարցազրույց չի եղել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի
Ամենադիտված