Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. Քոչարյան Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական է Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստին Փաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների» Հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ Փաշինյան Ադրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ Փաշինյան Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր 11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿ Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկ Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. Փաշինյան 

Չկա հայի ինքնություն և ինքնագիտակցություն առանց Մաշտոցի կամ Կոմիտասի. Սերժ Սարգսյան

Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում ներկա են գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից:

Սերժ Սարգսյանի ելույթը.

«Վեհափա՛ռ Տեր,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Մենք գտնվում ենք մի շատ նվիրական տեղում: Այստեղ հանգչում են մեր ժողովրդի մեծագույն զավակներից շատերը: Այդ սրբազան անունների մեջ սակայն կա մեկը, որ բացառիկ է ամեն ինչով: Խոսքս Կոմիտաս վարդապետի մասին է: Նա գրեթե ամեն ինչ էր՝ երգահան, բանահավաք, ազգագրագետ, երաժշտագետ, խմբավար, մանկավարժ: Նրա անհատականությունը շատերի հետ են համեմատել, և նրա կատարած վիթխարի գործը համեմատվել է շատ մեծ գործերի հետ: Բոլոր համեմատություններն էլ իհարկե կաղում են, բայց կա մի համեմատություն, որ ամենամոտն է ճշմարտությանը: Նա հայ երգ ու երաժշտության Մաշտոցն է: Այս զուգահեռի օգտին խոսող ամենահամոզիչ փաստարկը հենց Կոմիտասի բառերն են. «Հայն ունի ինքնուրույն երաժշտություն… որովհետև յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կը ծնի ու կը ծավալի: Հայ լեզուն ունի իր հատուկ հնչավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը»:

Կան անհատներ, ում անունն ու գործն ունեն ազգակերտող առաքելություն. այսինքն՝ նրանց անունն ու գործը դառնում են տվյալ ազգի ինքնագիտակցության և ինքնության պարտադիր բաղադրիչ: Չկա հայի ինքնություն և ինքնագիտակցություն առանց Մաշտոցի կամ Կոմիտասի: Սա արդեն փաստ է:

Կոմիտասը թողել է հսկայական ժառանգություն, որի պատառիկ-մասունքները դեռ շարունակում են հայտնաբերվել աշխարհի տարբեր անկյուններում: Բայց իհարկե ավելի կարևոր է ոչ թե քանակը, այլ այդ ժառանգության որակն ու բնույթը: Հասկանալով այս ամենը' մենք օրինաչափ ենք համարում, որ Հայաստանում ստեղծվի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ: Ես համաձայն եմ նրանց հետ, ովքեր այդ հաստատության գոյությունը համարում են անհրաժեշտություն և ժամանակի հրամայական:

Ենթադրում եմ և շատ կուզեի հավատալ, որ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտը պիտի դառնա լրջագույն կենտրոն թե՛ հայ, թե՛ օտար ուսումնասիրողների համար: Կոմիտասը վեր է հանել ոչ թե պարզապես երգեր, այլ մի ամբողջ քաղաքակրթական շերտ, որ պետք է խոստովանենք, մենք դեռ ամբողջովին չենք մարսել, չենք դարձրել հայ և համաշխարհային երաժշտասեր հասարակայնության լիարժեք սեփականությունը: Կոմիտասը չպետք է լինի կուռք, որին պաշտում են, բայց չեն ճանաչում: Կոմիտասը պետք է լինի մեր մշակութային կյանքի ակտիվ մասնակիցը, մեր ինքնության կատարելագործման կարևորագույն գործոններից մեկը, պիտի շարունակի մեզ ուղղորդել արդեն 21-րդ դարի բարդ քառուղիներում:

Կոմիտասը ֆիզիկապես չմեռավ 1915 թվականին, բայց մեր գիտակցության մեջ նա Մեծ Եղեռնի նահատակներից մեկն է, որովհետև նրան հայ ժողովուրդը և աշխարհը կորցրեց իբրև բացառիկ գործչի հենց այդ ժամանակ: Կարծում եմ, որ Կոմիտասի և մեր բոլոր նահատակների հիշատակը հավերժացնելու ճանապարհներից մեկը կարող է լինել Երևանի կենտրոնական հատվածում Սրբոց Նահատակաց Եկեղեցի կառուցելը: Նման եկեղեցի կառուցելու փափագը արտահայտել են բազմաթիվ աշխարհիկ և հոգևոր գործիչներ: Այդ մասին ես էլ մեկ անգամ արդեն խոսել եմ:

Եվ օգտվելով այս առիթից' կոչ եմ ուղղում Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, բոլոր բարերարներին ու բոլոր ցանկացողներին մասնակից լինել այս նվիրական ձեռնարկին: Սրբոց Նահատակաց Եկեղեցին մարմնավորելու է բոլոր ժամանակների մեր անմեղ զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը և լինելու է մեր չմարող հիշողության առհավատչյան»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
NBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. ՔոչարյանՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների նիստինՓաշինյանը ձախողեց Շաքիի փորձությունը․ ընդդիմությունը խոստանում է «խաղաղություն առանց զիջումների»CNN. Նյու Յորքի դատախազները կարող են նոր մեղադրանքներ առաջադրել Մադուրոյի և նրա կնոջ դեմՀաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանը դուստր ունի․ ՓաշինյանԱդրբեջանցի զինվորը հանցագործ է, ինչպես Քոչարյանը և մյուսները․ ՓաշինյանYandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրերԹրամփը հայտարարել է Իրանի հետ հակամարտության անխուսափելի ավարտի մասին11-ամյա աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջ ձեռքին, ուսերին և մեջքին․ տղան տեղափոխվել է ԲԿAP. ԱՄՆ-ում իրականացվել է առաջին մահապատիժը Քրիստա Փայքի միջադեպից հետո Ձերբակալվել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդիկԻրանն ու Օմանը Հորմուզի նեղուցի պայմանագիրը կներկայացնեն միջազգային կազմակերպությանը Փաշինյան․ «Երկաթուղու հարցում ամեն օր նորություն սպասեք» Ինքը կրակելա, մարդկանց տունա մտել, էդ ամեն ինչը չլիներ, զինվորին կվերադարձնեինք Ադրբեջանին. ՓաշինյանԱդրբեջանի հետ պետք է համագործակցենք ու անհետ կորածների հարցը վերջապես լուծենք․ ՓաշինյանՄարզպետները տաքուկ տեղ են փնտրում. Ով է զբաղեցնելու ՀՖՖ նախագահի աթոռըՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Վարչապետն՝ իր իշխանության օրոք կատարված բարեփոխումների մասինՓաշինյան․ հանքարդյունաբերողները փորձում են ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիմնադրամ ստեղծելԹրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Աշխաբադում նախատեսվում են շփումներ Վլադիմիր Պուտինի և Ալիևի հետ. Փաշինյան Ի՞նչ անենք, թողնենք գնանք, բա հետո՞. նոր ուժեր են պետք ԱԺ-ում. ՓաշինյանՎարչապետի դիպլոմ չունենալը անհամատեղելի չի վարչապետի պաշտոնի հետ. ՓաշինյանԻսրայելը մտադիր է փակել Երուսաղեմում գտնվող Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Փաշինյան․ «Հայաստանը ոչ մի բանի չի վերածվի․ ավելի ու ավելի է դառնալու ինքնիշխան պետություն»Իրաքի, Եգիպտոսի և Հնդկաստանի քաղաքացիների համար կվերացվեն էլեկտրոնային վիզայի լրացուցիչ պահանջներըՓաշինյան․ Աշխաբադում Պուտինի ու Ալիևի հետ շփումներ կլինենԹուրքիայում բնակելի շենք է փլուզվել. հնարավոր է, որ փլատակներում մարդիկ կան«Երևանի ավտոբուսը» պարզաբանում է՝ վարորդը ուղևորի վնասվածքի մասին իմացել է միայն բողոքից հետո ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին Թորոսյան․ հիփոթեքային աջակցության չափը կդառնա 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից 500 կմ ճանապարհի նորոգումը հասցնու՞մ ենք էս տարի. Փաշինյանը՝ ԽուդաթյանինՓաշինյանի՝ Ռուսաստան այցի ժամկետները դեռ հայտնի չեն․ Պեսկով Փաշինյան․ մարդիկ ավելի մեծ վստահությամբ են դիմում Քննչական կոմիտեինՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվելԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կդադարեցվիԴատախազությունը պահանջում է վերադարձնել Աբովյան 8/1-ի գույքը․ արգելք է դրվել դրա օտարման վրաՀայաստանում կբարձրացվի զորակոչի առավելագույն տարիքըԱդրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կա 8 վիրավորՓաշինյան․ Քրեական գործերի թվի աճը միշտ չէ, որ նշանակում է հանցավորության աճՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՁախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»
Ամենադիտված