Այրվում է Վարդան Ղուկասյանի մոտիկ ընկերոջ բիստրոն
Հասարակություն
Այրվում է Գյումրու Հաղթանակի պողոտայի և Մայակովսկի փողոցների հատման անկյունում գտնվող «Պուրակ» սրահը, որում տեղակայված են Վարդան Ղուկասյանի մոտ ընկերներին` Հովհաննես և Վարդան Մարտիրոսյաններին պատկանող բիստրոն և խմորեղենի արտադրամասը, հաղորդում է aravot.am-ը:
Հրդեհի վայրում են երեք հրշեջ մեքենաներ, որոնց սակայն չի հաջողվում հանգցնել կրակը, հոսանքազրկվել են մոտակա բոլոր փողոցներն ու շենքերը, ոստիկանները շրջափակել են Տերյան փողոցից դեպի Հաղթանակի փողոց տանող ճանապարհը: Հովհաննես Մարտիրոսյանը Գյումրու քաղաքապետի դասարանցին է, նրա մտերիմը, որին հաջողվել է տարածքներ ձեռք բերել Գյումրու ամենակենտրոնական հատվածներում:
Ականատեսների պնդմամբ՝ հրդեհը բռնկվել է էլեկտրալարերի կարճ միացման պատճառով:
Ի դեպ, Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մարտիրոսյան եղբայրները ՏԻՄ ընտրություններից առաջ փորձել են որոշակի կապեր հաստատել Սամվել Բալասանյանի՝ «Աշխատանք և արժանապատվություն» նախաձեռնությամբ առաջադրված ավագանու թեկնածուներից մեկի՝ Ռաֆիկ Մխիթարյանի հետ (նա Շիրակի մարզի դատախազի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանի որդին է): Նրանք մի քանի անգամ եղել են վերջինիս շտաբում:
Մարտիրոսյան եղբայրներին են պատկանում նաև Գյումրու մի քանի խոշոր ռեստորաններ՝ Հաղթանակի պողոտայի վրա գտնվող «Սպիտակ վարդեր» շքեղ ռեստորանը, քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող «Սլավյանսկի դվոռ» ռեստորանը, ինչպես նաև Ձիթողցոնոց տուն-թանգարանի անմիջական բակում գտնվող հացատունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը