Մխիթարյանը շարունակում է հայկական ֆուտբոլի հաղթարշավը. նա 2-րդ գնդակն է խփել (Տեսանյութ)
Տեսանյութեր
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2012-2013թթ. մրցաշրջանի 1 տուրի E խմբի Դոնեցկի «Շախտյոր» – «Նորդշելանդ» թիմերի հանդիպումը շարունակում է ուրախացնել հայ ֆուտբոլասերներին։ Նախ, ՉԼ պատմության մեջ առաջին անգամ հայ ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ։ Վայրկյաններ առաջ նա խփեց իր երկրորդ ֆուտբոլիստը՝ դառնալով նաև այն միակ հայ ֆուտբոլիստը, ով դուբլ է գրանցել իր հաշվին։
Հիշեցնենք, որ առաջին խաղակեսի ավարտից վայրկյաններ առաջ մեր հայրենակցին հաջողվեց գրավել մրցակցի դարպասը և հաշվի մեջ առաջ մղել «Շախտյոր»–ին՝ 1-0։ Իսկ արդեն 2-րդ խաղակեսում՝ 77-րդ րոպեին, Մխիթարյանը խփեց իր 2-րդ գնդակը՝ հաշիվը դարձնելով 2-0։
Կրկին շնորհավորում ենք մեր ֆուտբոլիստին և բոլոր ֆուտբոլասերներին։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն