Սուդանում արգելափակվել է YouTube-ը
Աշխարհ
Սուդանի ազգային հեռուստահաղորդակցության ընկերությունը համացանցից օգտվողների համար արգելափակել է YouTube պորտալի մուտքը՝ այնտեղ հայտնված «Մուսուլմանների անմեղությունը» սիրողական ֆիլմի պատճառով, հայտնում է РИА «Новости»-ն:
Այն բանից հետո, ինչ անցյալ ուրբաթ Սուդանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր ԱՄՆ-ի և Գերմանիայի դեսպանատների մոտ այդ ֆիլմի թողարկման դեմ, իշխանությունները միանգամից սահմանափակեցին մուտքը YouTube-ին օգտատերերի համար:
Սուդանի ազգային հեռուստահաղորդակցության ընկերության ներկայացուցչի խոսքով, իրենք պաշտոնական նամակ էին ուղարկել «Google»-ին' խնդրելով հեռացնել հղումները այդ տեսանյութի համար, սակայն մերժում էին ստացել, ինչից հետո որոշում կայացվեց արգելափակել կայքը:
Տարբեր ինտերնետ կայքերի մուտքի արգելափակումը Սուդանում սովորական երևույթ է: Դրա համար հիմք կարող է հանդիսանալ մահմեդականության արժեքներին չհամապատասխանող նյութերի տեղադրումը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ