Հնդկաստանում կորոնավիրուսի նոր՝ «Delta Plus» մուտացիա է հայտնաբերվել
Գիտություն և ՄշակույթՀնդկաստանի Մահարաշտրա նահանգը հաղորդում է կորոնավիրուսի նոր շտամով վարակվելու 20 դեպքի մասին: ««Delta plus»֊ը հայտնաբերվել է Մումբայում, Պալգարում և Ռաթնագիրիում: Մենք նմուշներ ենք ուղարկել վերլուծության և սպասում ենք զեկույցների», - India TV- ին ասել է Բժշկական կրթության և հետազոտության վարչության պետ, դոկտոր Թիփ Լահան: Նոր շտամով վարակվելու հինգ դեպք է գրանցվել Ռաթնագիրի նավահանգստային քաղաքում, մինչդեռ երկու վարակվածները չեն ունեցել որևէ ախտանիշ: Կորոնավիրուսի տարածումը զսպելու համար իշխանությունները ստեղծել են զսպման գոտիներ և արգելափակել են տարածքները, որտեղ հայտնաբերվել է մուտացիան: