ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը մեղադրել է Ալժիրին
Աշխարհ
Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը Նեվի Փիլեյը կոչ արեց Ալժիրի կառավարությանը՝ վերանայել այն սահմանափակումները և խոչընդոտները, որոնք դրվում են այս հյուսիսաֆրիկյան պետության քաղաքացիահասարակական կազմակերպությունների ճանապարհին:
«Ես կոչ եմ անում կառավարությանը՝ վերանայել իրենց օրենքները և պրակտիկան՝ կապված քաղաքացիահասարակական կազմակերպությունների և խաղաղ հավաքների ու միություններ կազմելու ազատության հետ, ինչպես նաև հրամայել ողջ անվտանգության ուժերին՝ զերծ մնալ միջագայնորեն ճանաչված միջոցները խախտելուց, որոնք երաշխավորում են հաղորդակցվելու ազատության իրավունքը»,-հայտարարել է նա:
Նա որպես վերոնշյալ միջոցներ մեջբերեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20-րդ հոդվածը և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 22-րդ հոդվածը՝ մի պայմանագիր, որը վավերացվել է Ալժիրի կողմից:
Իր այցի ժամանակ (ընդ որում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի կողմից երբևէ կատարած առաջին այցի) Փիլեյը հանդիպել է նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկային, ինչպես նաև կառավարությանը, խորհրդարանականներին, դատական պաշտոնյաներին և քաղաքացիահասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր ներգրավված են մարդու իրավունքների աշխատանքներում, այդ թվում` Ալժիրի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտի ղեկավարին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ