Նանսենի անվան պատվավոր մրցանակին է արժանացել Խավե Ադեն Մոհամեդը
Աշխարհ
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար (UNHCR) Անտոնիո Գուտիերեշը հայատարարել է, որ այս տարի Նանսենի անվան պատվավոր մրցանակը կհանձնվի Խավե Ադեն Մոհամեդին Սոմալիից, տեղահանված կանանց և երեխաներին օգնություն ցուցաբերելիս վերջինիս ջանքերի համար, հատկապես նրանց «մուտքը» դեպի կրթություն ապահովելու ժամանակ, տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Նանսենի անավան մրցանակը ամեն տարի շնորհվում է անձի կամ կազմակերպության, որոնք հայտնի են փախստականների պաշտպանության ոլորտում հասած իրենց հաջողություններով: Այն հիմնվել է 1954թ. և անվանվել հռչակավոր Ֆրիտյոֆ նանսենի հայտնի նորվեգացի բևեռախույզի և փախստականների հարցերով աշխարհում առաջին պաշտոնական միջազգային ներկայացուցչի պատվին:
Խավե Ադեն Մոհամեդին երիտասարդ աղջիկ էր, երբ իր հայրը մի որոշում կայացրեց, որը փոխեց նրա ողջ կյանքը, ինչն էլ վերջնական հաշվով օգնեց փոխել նաև հազարավոր սոմալիացի աղջիկների կյանքը. Նա ուղարկեց իր դստերը դպրոց:
Մրցանակի դափնեկիրն ավարտել է երկու համալսարան և անմիջապես հանձն է առել իրականացնելու լայնամասշտաբ ծրագիր' սոմալիացի կանանց և աղջիկների համար` լուսավորելու և ընդլայնելու կրթական ոլորտում իրենց հնարավորությունները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ