«168 Ժամ». Խոշոր պարտատեր նախկին բնապահպանը
Հայկական Մամուլ
Արդյոք ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ցանկության դեպքում կթույլատրե՞ն մեկնել ԱՄՆ' հաշվի առնելով այն փաստը, որ սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ի Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ' Վ. Այվազյանի հանդեպ կատարման համար հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի, ըստ որի' նրանից պետք է գանձվի մոտ 37.5 միլիոն դոլար:
«168 ժամ»-ի այս հարցին ի պատասխան, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից գրավոր պատասխանել են. «Մուտքի արտոնագրերի առանձին գործերի քննարկման պրակտիկա մենք չունենք, սակայն վերջնական որոշումներ կամ վճիռներ կայացվում են միայն մուտքի արտոնագրի դիմում ներկայացնելուց և հարցազրույց անցնելուց հետո»:
Իսկ հարցին, թե ամերիկյան դատարանի վճիռը կարո՞ղ է ազդեցություն ունենալ ՀՀ քաղաքացու վրա, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են. «Ամերիկյան դատարանների իրավական եզրակացությունների վերաբերյալ մենք մեկնաբանություններ չենք կարող տալ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին