«Ժողովուրդ». Ոստիկանությունը պարբերաբար ստուգումներ է անցկացնում գիշերային ակումբներում
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Երևանի տարբեր գիշերային ակումբներում ոստիկանությունը պարբերաբար ստուգումներ է անցկացնում: Ու հատկապես վերջին շրջանում հաճախակիացել են նման ստուգումները: Թերթը տեղեկացավ, որ դրանք անցկացվում են շների միջոցով: Համաձայն մայրաքաղաքում պտտվող լուրերի՝ ոստիկանները գիշերային ակումբներում փնտրում են զենք, զինամթերք և պայթուցիկ սարքեր:
Մեկնաբանություն ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություն, որտեղից փոխանցեցին. «Ոստիկանությունը պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում, որոնք ուղղված են մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելուն, հասարակական կարգի պահպանմանը, ինչպես նաև հանցագործությունների կանխմանը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին