Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի 17 հազար հատ մանրաձուկ
ՏնտեսությունԿարճաղբյուր գետի գետաբերանից Սեւանա լիճ է բաց թողնվել «Սեւանի իշխան» ՓԲԸ Կարճաղբյուրի ձկնաբուծարանում աճեցված Սեւանի իշխանի «գեղարքունի» տեսակի 17 հազար հատ մանրաձուկ՝ 9,8 գրամ քաշով։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, մանրաձուկը բաց է թողնվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ, «Սեւանի իշխան» ՓԲԸ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում է Սեւանա լիճ բաց թողնել «գեղարքունի» տեսակի եւս 60-75 հազար մանրաձուկ։ «Նախատեսված է այս տարվա ընթացքում Սեւանա լիճ բաց թողնել Սեւանի իշխանի «գեղարքունի» տեսակի մոտ 92 հազար մանրաձուկ, որից 17 հազարն արդեն բաց ենք թողել։ Միջոցառման իրականացումը տեղափոխել ենք ուշ աշուն, որպեսզի մանրաձկները երեք գրամից ավել քաշ հավաքեն ու ավելի կենսունակ լինեն հետագա աճի եւ զարգացման համար»,- ընդգծեց «Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանը։