Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
ՀայաստանՖրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, որում նրա կուսակցությունը հասավ համոզիչ հաղթանակի: Այս մասին ասված է Ֆրանսահայերի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
«Միջազգային դիտորդները փաստել են, որ քվեարկությունը տեղի է ունեցել առողջ ժողովրդավարության պայմաններում: Ֆրանսահայերի խորհուրդը լիահույս է, որ պատերազմով և կորոնավիրուսային համաճարակով հիշատակված 2020 թվականի ավարտից և դրա հետևանքով փոթորկված ու ընտրարշավին նվիրված 2021 թվականի սկզբից հետո, երկիրը կվերականգնի իր բնականոն անդորրը և կկարողանա ապահովել բարեկեցիկ ապագա` կառուցված ազատության և հանրապետական ժողովրդավարության արժեքների վրա հիմնված քաղաքական կառավարման վրա։ Ֆրանսահայերի խորհուրդը, զարգանալով հանրապետական հիմնարար արժեքներ ունեցող և դրանք աշխարհի շատ պետություններում տարածած երկրում, ուրախ կլինի Հայաստանում այս արժեքների տարածմանը, ինչպես նաև տնտեսական, կրթական և մշակութային զարգացմանը մասնակցություն ունենալու»,-ասված է հաղորդագրությունում։