Լինդսի Լոհանը վրաերթի է ենթարկել անցորդի
Աշխարհ
Ամերիկական արտիստ Լինդսի Լոհանը իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անցորդի: Նա իր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայով անցորդին վրաերթի ենթարկելուց հետո փախել է դեպքի վայրից և թաքնվել:
Ըստ ոստիկանական տվյալների՝ 26-ամյա դերասանուհուն ձերբակալել են ուրբաթ գիշեր Նյու-Յորքում՝ անցորդին վրաերթի ենթարկելու, մարդուն առողջական վնաս հասցնելու և պատահարի վայրից թաքնվելու մեղադրանքով:
Սակայն, ըստ ականտեսների վկայության, Լոհանի մեքենայի տակ ընկած մարդը առանձնապես չի տուժել: Դերասանուհու ավտոմեքենան, որը գրանցված չի եղել, ևս չի վնասվել:
Ոստիկանությունը հայտնել է նաև, որ աղջկա արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերվել, երթևեկության արագությունն էլ գերազանցված չի եղել:
Լոհանն արդեն ստացել է դատարանի ծանուցումը, և մոտ ժամանակներս ստիպված կլինի կրկին այցելել դատարան, հայտնում է news.guru.ua–ն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ