Շաքիի ջրվեժը «սևացել» է. ՇՄ նախարարն ասում է` մտահոգվելու կարիք չկա (տեսանյութ)
ՏնտեսությունՍյունիքի մարզում Շաքիի ջրվեժից երեկ` հունիսի 25-ին, սև ջուր է հոսել: Ֆեյսբուքյան օգտատերերը տեսանյութ են տարածել, որին արձագանքել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը` մեկնաբանելով, որ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմն ու նստվածքները մաքրվում են և ջրի հետ հոսում:
«Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:
Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պետրոսյանը: