Կորոնավիրուսից մահացել է 1 մարդ․ վարակման 93 նոր դեպք է հաստատվել
ՀայաստանՀունիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224 728 դեպք, որոնցից 216 489-ն` առողջացած, 4506-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 171 097 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Ունենք 66 առողջացած, և 1 մահվան դեպք։