Նյու Յորքի մետրոյում կհայտնվի գովազդ «Հաղթի՛ր ջիհադը» բովանդակությամբ
ԱՄՆ
Նյու Յորքում Metropolitan Transportation Authority փոխադրամիջոցների ընկերությունը թույլատրել է մետրոյում ջիհադը քննադատող սոցիալական գովազդի տեղադրումը. հայտնում է CNN-ը: Մետրոյի տաս կայարաններում տեղադրվելիք պաստառներն ունեն հետևյալ բովանդակությունը. «Քաղաքակիրթ մարդկանց և վայրենիների միջև ծավալված ցանկացած պատերազմում հաղթանակը միշտ քաղաքակրթության կողմն է: Աջակցի՛ր Իսրայելին, հաղթանակ տար ջիհադի նկատմամբ»։
Գովազդի հեղինակը ամերիկյան ազատության աջակցության խմբի նախաձեռնությունն է (The American Freedom Defense Initiative ), որն իր հակաջիհադական կոչերով պաստառները փորձում է տեղադրել Նյու Յորքում դեռևս անցյալ տարվանից: Metropolitan Transportation Authority-ն պատրաստվում է հրապարակել գովազդի տեղակայման կանոնները: «Ամերիկյան ազատության աջակցության խումբ» նախաձեռնությունը փորձ է կատարել այդ գովազդը տեղադրել նաև Վաշինգտոնի մետրոկայաններում, որտեղ արդեն գնել էր գովազդի տեղադրման համար հատուկ տեղեր, սակայն քաղաքի տրանսպորտային կազմակերպությունը մերժեց այդ նախաձեռնությունը կապված իսլամական աշխարհում վերջին զարգացումների հետ:
Հիշեցնենք, որ ամերիկացի ռեժիսորի նկարահանած «Մուսուլմանական անմեղություն» հակաիսլամական ֆիլմը բողոքի մեծ ալիք բարձրացրեց Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Եգիպտոսում, Եմենում, Սուդանում, Թունիսում, Լիբիայում, ուր զոհվել էր ԱՄՆ ի դեսպանը և նրա երեք աշխատակիցները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)