Թուրքիան ռմբակոծում է իր իսկ ժողովրդին
Թուրքիա
Հաքքարի նահանգում տեղակայված «Քրդական աշխատավորական կուսակցության» գրոհայինների հենակետերը հրթիռակոծվել են թուրքական ռազմաօդային ուժերի կողմից։
Քրդական ակաբեկչական խմբի հարձակումը ոստիկանական բաժանմունքի վրա կանխվել է, հրթիռակոծման արդյունքում սպանվել է մի քանի քուրդ գրոհային. հաղորդում է Sabah թերթը։
Թուրքիայի և «Քրդական աշխատավորական կուսակցության» միջև առկա կոնֆլիկտը, որը պահանջում է քրդական անկախ պետության ստեղծումը, շարունակվում է ավելի քան 25 տարի։ «Քրդական աշխատավորական կուսակցությունը» համարվում է միջազգային ահաբեկչական կառույց և ճանաչվել է ՄԱԿ-ի և Եվրամիության կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)