Սաուդյան Արաբիան օգնում է սիրիացի ուխտավորներին հաջ կատարել
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի իշխանություններն իրենց օժանդակությունն են ցուցաբերում Թուքրիայում, Հորդանանում և Լիբանանում հաստատված սիրիացի փախստականներին՝ կատարելու ամենամյա ուխտագնացությունը՝ հաջը, դեպի Սաուդյան Արաբիայի սրբավայրերը. հայտնում է salamnews-ը:
Սաուդյան Արաբիայի`հաջի հարցերով նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրներում բնակվող սիրիացի փախստականները կարող են միավորվել, ուխտավորների խմբեր կազմել և դիմել Սաուդյան Արաբիայի դեսպանատներ և հյուպատոսարաններ`անհրաժեշտ ձևականությունները կատարելու համար:
Նախարարությունը ցուցում է ստացել հնարավորինս պարզեցնել պահանջվող փաստթղթերի ցանկը:
Նախօրեին Սիրիան մեղադրել էր Սաուդյան Արաբիային սիրիացիների հաջի կատարումը խոչընդոտելու մեջ:
Ինչպես հայտնում է սիրիական Սանա տեղեկատվական գործակալությունը, Սաուդյան Արաբիայի հաջի հարցերով նախարարությունը մինչ այժմ որևէ համաձայնություն չի ստորագրել Սիրիայի հետ 2012թ. ուխտագնացության վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ