30 զոհ` ավտովթարի հետևանքով
Աշխարհ
ՀԱՀ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում 30 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում "Associated Press"-ը:
Միկրոավտոբուսի և բեռնատարի մասնակցությամբ ավտովթարը տեղի է ունեցել Յոհանեսբուրգից 300 կմ հեռավորության վրա:
Մարդաշատ ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, և արդյունքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց հատված: Միկոավտոբուսում եղել է 35 մարդ` սահմանված 23-ի փոխարեն: Ավտոբուսի դիմաց հայտնվել է բեռնատարը. վթարն անխուսափելի է դարձել:
Նշենք, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են միկրոավտոբուսի 29 ուղևորները և բեռնատարի վարորդը: Պատահարի մեղավորը` միկրոավտոբուսի վարորդը, ողջ է մնացել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ