Ինչո՞ւ են կասեցվել «Արմավիայի» չվերթները
Հայաստան
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր առավոտից կասեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթները։ Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովնան։
«Քանի որ վերջին մի քանի օրը եղել է ոչ աշխատանքային, այդ պատճառով «Արմավիա»-ի ընթացիկ պարտքի համար կատարված մուծումները դեռ չեն արձանագրվել։ Այդ գումարը պետք է ստանային երկու երեք օրվա ընթացքում։ Այսինքն՝ վերջնական գումարը նրանք չեն տեսնում և դա պատճառ է, որ կասեցվել են չվերթները»։
Ըստ Նանա Ավետիսովնայի`«Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր պահանջում է նաև, որ կանխավճարներ կատարվեն, քանի որ կրկին տոն օրեր են գալիս։
«Մենք չենք պատրաստվում անել կանխավճարները, քանի որ դեռևս զբաղված ենք այն գումարով, որը դեռ չի նստել նրանց հաշվին։ Ինձ թվում է, որ անկախության օրվա շեմին նման բաներ չեն անում՝ մանավանդ ազգային ավիափոխադրող ընկերության նկատմամբ»,- հավելեց վերջինս։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի