Ներկայացում՝ մեկ դերասանի թատրոնի սկզբունքով
Գիտություն և Մշակույթ
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Համազգային թատրոնում տեղի կունենա «Հայաստան, անունդ տալիս» պոետիկ ներկայացումը։ Այն հիմնված է պատմական պոեմների վրա (Վահագն Դավթյան` «Ճերմակ ձիավորը», Գեղամ Սարյան` «Փառքի տաճար», Գևերգ Էմին` «Սասունցիների պարը»): Ներկայացումը բեմադրված է մեկ դերասանի թատրոնի սկզբունքով՝ համեմված ազգային երգ ու պարով: Արտիստը նաև խոսակցական կոնտակտի մեջ է մտնում հանդիսատեսի հետ։ Երաժշտական կատարումները կենդանի հնչողությամբ կլինեն: Ներկայացման ընթացքում կկատարվեն ժողովրդական, ֆիդայական և դասական ստեղծագործություններ։ Ներկայացումը բեմադրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անմիջական աջակցությամբ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում