Թուրքիան կշարունակի պահպանել իր ներկայությունը Ադրբեջանում. Էրդողան
Թուրքիա«Նախատեսվում է, որ թուրքական արտադրության առաջին Altay տանկերը 2023 թվականի սկզբին կհանձնվեն Թուրքիայի զինված ուժերին»,-այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը :
Թուրքիայի նախագահը ուշադրություն է հրավիրել երկրի պաշտպանական արդյունաբերության հաջողություններին:
Վստահ եմ, որ Altay տանկերը հասնելու են նույն ճանաչմանը, ինչ հարձակողական անօդաչու թռչող սարքերը, որոնց մասին խոսում են ամբողջ աշխարհում, ասել է Էրդողանը:
Նախագահն անդրադարձել է նաեւ Անկարայի արտաքին քաղաքական գերակայություններին:
«Թուրքիան կշարունակի իր պահպանել ներկայությունը Լիբիայում, Ադրբեջանում, Սիրիայում և Արևելյան Միջերկրական ծովում», - ասել է պետության ղեկավարը:
Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան, անկասկած, իրավամբ կվերցնի այն, ինչ իրավունքով իրեն է պատկանում: «Մենք կշարունակենք հետախուզումը Արևելյան Միջերկրական ծովում, հատկապես Կիպրոսի ափերի մոտ», - ասել է նա: